Սիրիայում ռուսական օդանավի խոցման արդյունքում նաև հայ զինվորական է զոհվել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ սեպտեմբերի 18-ին, Սիրիայում ռուսական ռազմական օդանավ է կործանվել: Օդանավին սխալմամբ հարվածել է սիրիական ՀՕՊ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բնորոշմամբ, տեղի ունեցածը ողբերգական պատահականությունների շղթա է:

Այսօր ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են ռազմական ԻԼ-20-ի կործանման արդյունքում զոհված 15 զինվորականների անունները: Զոհերի թվում նաև հայ կա՝ Ալեքսեյ Արզումանով:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական օդանավը խոցվել է իսրայելական կործանիչների գործողությունների արդյունքում, որոնք թաքնվել են ԻԼ-20-ի թիկունքում՝ հարվածի տակ դնելով այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով