Ռուսաստանը Սիրիայում արևմտյան քիմիական դավադրության մասին փաստաթղթերը ներկայացրել է ՄԱԿ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոսկվան տարբեր աղբյուրներից վստահելի ապացույցներ է տրամադրել ՄԱԿ-ին և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման կազմակերպությանը:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ արտգործնախարարը կոչ է արել այդ կազմակերպություններին պատասխանատվության ենթարկել Սիրիայում նման սադրիչ գործողությունների բացահայտման համար:

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին և տարածաշրջանում հումանիտար միջանցքի ստեղծման շուրջ բանակցություններին, Լավրովը նշել է, որ Սիրիայի կառավարությունը իրավունք ունի հեռացնել Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ զգուշացրեց, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են ահաբեկչական խմբերին հովանավորելով  Իդլիբում կեղծ քիմիական հարձակման մեջ մեղադրել Սիրիայի բանակին և այդ պատրվակով հարձակում իրականացնել Սիրիայի դեմ:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով