Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ 2րդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.
“Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի անժամանակ մահվան կապակցությամբ: Կոբզոնը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ հայ ժողովրդի իսկական բարեկամ է հանդիսանում, ով պատրաստ է եղել անշահախնդիր օգնություն ու աջակցություն ցուցաբերել ամենածանր պահերին: Մեծ երգչի ու արվեստի նշանավոր գործչի հիշատակը մշտապես կապրի մեր սրտերում”:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան 31.08.2018թ.

Ռոբերտ Քոչարյանի Ոչպաշտոնական կայք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով