«Ռոբերտ Քոչարյանը կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ   ոստիկանության   Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ազատամարտիկ, «Աշոտ Երկաթ» խմբի հրամանատար Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների, այդ թվում՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերը թվարկված մարդ-կուսակցությունների ներկայացուցիչները չհերքեցին, որ նրանք ՀՀ երկրորդ նախագահին հանդիպել են, եւ ավելին՝ առաջիկա քաղաքական գործընթացների պարագայում պատրաստ են համագործակցել հենց նրանց հետ։ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր սեփական նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մոտավորապես մեկ ամիս առաջ։ Ընդ որում՝ Հարությունյանը հանդիպում նախաձեռնելու փաստը բացատրեց երկրորդ նախագահին վաղուց հանդիպած չլինելու փաստով, եւ բացի իրենցից, այլ մարդ չի մասնակցել։ Արամ Հարությունյանը նաեւ խոստովանեց՝ կոնսոլիդացիայի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին թիմով մասնակցելու որոշման դեպքում նա կլինի այդ անձանցից եւ ուժերից մեկը։ «Հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, քննարկվել են բոլոր հարցերը։ Խնդիրն այն է, որ երկրորդ նախագահն իրավիճակին լավ տիրապետում է։ Նա կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված»,- նշեց Հարությունյանը։ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը եւս չթաքցրեց, որ երկրորդ նախագահին հանդիպել է եւ կրկին մոտավոր մեկ ամիս առաջ, սակայն քննարկված հարցերի եւ թեմաների մասին նա գերադասեց չբարձրաձայնել, սակայն հայտարարեց, թե, բնականաբար, ինքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնող ուժերից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/28/983895/

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով