Պոմպեոն շարունակում է հակաիրանական հայտարարություններ անել

ԱՄՆ պետքարտուղարը երեքշաբթի գիշեր արձագանքելով Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվելուն, մի հաղորդագրություն հրապարակելով կրկնել է ԻԻՀ-ի դեմ անհիմն մեղադրանքները:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Մայք Պոմպեոն այս հաղորդագրության մեջ առանց անդրադառնալու Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին Վաշինգտոնի թաքուն ու բացահայտ օժանդակություններին հայտարարել է, որ այս դեպքը եվս մեկ անգամ փաստեց, որ Սիրիայի ճգնաժամի համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում:

ԱՄՆ պետքարտուղարն այս հաղորդագրության մեջ առանց անդրադառնալու Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով այդ երկրում ահաբեկիչների դեմ Իրանի պայքարին, հայտարարել է. «Պետք է վերջ տրվի Իրանից Սիրիա զենքի առաքմանը, քանի որ դա սպառնում է տարածաշրջանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկուշաբթի օրը,  Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա քաղաքի դեմ Իսրայելի հարձակման ընթացքում  կործանվել էր Ռուսական «IL-20» տեսակի ռազմական ինքնաթիռը, անձնակազմի 15 անդամներով :

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի առավոտյան մի հաղորդագրությամբ ընդգծեց, որ  ինքնաթիռի կործանման և դրա անձնակազմի զոհվելու պատասխանատվությունը կրում է   Իսրայելը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարեց, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ռուսական ինքնաթիռը որպես վահան են օգտագործել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, երեքշաբթի օրը կանչելով Մոսկվայում Իսրայելի դեսպանին, վերջինիս փոխանցել է դեպքի հետ կապված Մոսկվայի պաշտոնական բողոքը:

Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները երկուշաբթի օրը հրջիռակոծել են Լաթաքիայում գտնվող հետազոտական ու տեխնոլոգիական արդյունաբերության մի կենտրոն:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով