Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Պաղեստինի իսլամական ու ազգային խմբերի հետապնդման կոմիտեն արևմտյան երկրներին կոչ է արել ֆինանսապես աջակցել պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատանքային գործակալությանը՝ UNRWA-ին: ԱՄՆ-ն դադարեցրել է այդ կառույցին հատկացվող ֆինանսական աջակցությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտը օրերս հայտարարել է, որ դադարեցրել է Պաղեստինի միլիոնավոր փախստականների համար դյուրություններ ստեղծող ու մարդասիրական օգնություններ ներկայացնող կազմակերպության ֆինանսական օգնությունները:
Հանձնաժողովը ԱՄՆ-ի կառավարությանը պատասխանատու է համարել միլիոնավոր պաղեստինցի փախստականների կենցաղի ու պաղեստինցի հիվանդների իրավիճակի վրա այդ բռնատիրական որոշման հետևանքների համար և աշխարհի ազատախոհ երկրներին կոչ է արել այդ որոշմանը դիմակայելու ոլորտում կատարել իրենց պարտականությունները:
Կոմիտեն պաղեստինիցի բոլոր խավերին կոչ է արել սիոնիստ ավանաբնակներին թույլ չտալ մտնել Ալ-Աղսա Մզկիթ, մեծացնել Վերադարձի իրավունք ցույցի ծավալները, դիմակայել ռեժիմի ոստիկանությանը և Հորդանանի արևմտյան ափինմ ու Ղոդսում պաղեստինցիների բնակարանների ավերման քայերին:
Parstoday