Ոստիկանության պարզաբանումը

Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։
Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։

Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։

Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում։
Տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայությանը, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։

Հ.Գ.
Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո՝ 10.03.2010թ.։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով