Նիկոլ Փաշինյանն հակամարտության կարգավորման հարցով հանդես է եկել«հակասական հայտարարություններով». Ալիև

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը: Այս մասին գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի կայքը:

Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, նա աննպատակահարմար է համարում հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:

«Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր ՝ Yerevan.today

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով