««Նիկոլասերներ ու Նիկոլամոլնե՛ր», մտածեք նախքան խոսելը». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքնաարդարացման սինդրոմ.
Բոլոր նրանք, ովքեր քննադատում են «Սասնա Ծռեր»-ին և «Հիմնադիր Խորհրդարան»-ին՝ ասելով որ մենք վատն ենք և չենք թողնում ժամանակավոր կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին աշխատել, որ պառակտում ենք և այլն։ Այդ մարդիք և՛ իրենք են ապիկար որևէ աշխատանք կատարելու, և՛ նաև, չգիտակցելով, վիրավորում են ոչ թե մեզ, այլ՝ Փաշինյանին ու նրա կառավարությանը։
Նախ Փաշինյանը, գոնե իմ կարծիքով, մեծամտությունից զուրկ է և երբեք նրա մտքով էլ չի անցել, որ ինքը միայնակ կամ փոքր խմբով պիտի և կարող է լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որ ծառացած են պետության և ժողովրդի առջև, և երկրորդ՝ առնվազն Փաշինյանը և նրա համախոհները մշտապես հանդես են եկել տարակարծության պաշտպանության, քաղաքական և քաղաքացիական սեկտորի կայացման և դրա արդյունքում երկրի քաղաքական-տնտեսական կյանքի կայացման ապահովման դիրքերից։ Այնպես որ կամավոր, բայց ոչ օգտակար և ցանկալի «Նիկոլասերներ ու Նիկոլամոլնե՛ր», մտածեք նախքան խոսելը՝ դե իսկ գործ անելու էլ, իհարկե, անընդունակ եք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով