Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով