ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հետքերով. Հայաստան միջազգային փորձագետներ կհրավիրվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մասնագետների և սարքավորումների պակասի պատճառով մտադիր են միջազգային էքսպերտներ հրավիրել Հայաստան: Այս առնչությամբ Գևորգ Կոստանյանը նշել է.

«Կոնկերտ այդ մասով եւս ինքս հանձնաժողովի անդամներին առաջարկել եմ եւ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնելու ենք այդ թվում միջազգային էքսպերտներ հրավիրելու հարցը, ես ինքս հրավիրելու եմ»,- նշեց նա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով