Հայաստանի բոլոր կառավարությունները Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք. Վահրամ քահանա Մելիքյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց.

«Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով