Խուզարկություն՝ Yerevan.Today-ի խմբագրությունում

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն առավոտվանից խուզարկություն են անցկացնում Yerevan.Today-ի խմբագրությունում: Թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես ենք ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները Yerevan.Today-ի լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել, խմբագրության աշխատանքն ամբողջապես խաթարված է։

Նշենք, որ խուզարկություն է իրականացվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevan.Today-ի վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածվել։ Համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել եր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվել էին ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով