Ի՞նչ խնդիրներ ունեն Երեւան քաղաքի մանկապարտեզները

Երևան քաղաքի մանկապարտեզների կարիքներն ու խնդիրները։

Ա) Ներկա դրությամբ առկա խնդիրները`
Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի տվյալների Երևանում գործում է 160 մանկապարտեզ (2015թ-ին՝ 165, 2016թ-ին՝ 162)։

– Մանկապարտեզները ունեն հասանելիության խնդիր։ Տեղերի սղության պատճառով հերթեր են կուտակվում։ Ըստ 2016թ․ դրության ԽՍՀՄ-ի ժամանակներից մնացած 240 նախադպրոցական հաստատություններին պատկանող շինություններից նպատակին էր ծառայում միայն 162-ը։ Որոշ պետական մանկապարտեզների տարածքի մի մասը տրվել է մասնավոր մանկապարտեզներին։ 47 մանկապարտեզային տարածքներ հանձնված է վարձակալության որտեղ գրանցվել են 106 ՍՊԸ և այլ կազմակերպություններ։ 2016-17թ. մանկապարտեզներ են հաճախել 30 295 երեխա, երբ 3-6 տարեկան երեխաների ընդհանուր թվաքանակը կազմում էր 56 633:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Մանկապարտեզների տարածքի ընդհանուր վերանորոգման և բարեկարգման խնդիրը։ Այն է՝ բակերի և խաղահրապարակների բարեկարգումը, ասֆալտապատումը, կանաչապատումը, տաղավարների և խաղային միջոցների տեղադրումը, ցանկապատերի վերանորոգումը, նոր պարսպապատերի կառուցումը, դարպասների փոխարինումը։

– Մանկապարտեզների շենքերի ընդհանուր վերանորոգման խնդիրը։ Այն է՝ շենքի, տանիքների, պատշգամբների, սենյակների, խոհանոցային տարածքների, մարզադահլիճների, բուժկետերի, սանհանգույցների, ջեռուցման համակարգերի, լվացքատների, դահլիճների, պահեստների վերանորոգումը, նոր պատուհանների և դռների տեղադրումը, էլեկտրագծերի, կոյուղագծերի և ջրագծերի փոխարինումը։ Որոշ մանկապարտեզների շենքերը գտնվում են արտակարգ իրավիճակում և ունեն կապիտալ վերանորոգման կարիք։

– Նոր գույքի, մարզական և երաժշտական գույքի, էլեկտրոնային երաժշտական համակարգերի, սառնարանների կարիքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բ) Ձեռնարկված միջոցառումները
– Կիրառման է մտցվել էլեկտրոնային հերթագրման համակարգը։
– Զգալի ավելացել է մասնավոր մանկապարտեզների թիվը։
– 2017թ. մանկապարտեզներին հատկացվել է 12340 կտոր գույք։
– Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեի միջոցների հաշվին նորոգվել է 27 մանկապարտեզ, որոնցից մասնակի նորոգում 23 իսկ հիմնանորոգում՝ 4։

Գ) Նշված խնդիրների լուծման սխալները և թերությունները
– Բնակիչները կամ անտեղյակ են կամ չեն օգտվում էլեկտրոնային հերթագրման համակարգից շարունակելով անձամբ դիմել մանկապարտեզների գրանցմանը։ Օգտվելով համակարգի տվյալներից քաղաքապետարանը ստանում է թերի ինֆորմացիա և չունի խնդրի իրական պատկերը։

– Մասնավոր հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն

– Ըստ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրի կայքի տվյալների (ստեղծված է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2011 թ․) ներկա դրությամբ մոտ 160 մանկապարտեզներից 120 ունի վերը նշված խնդիրներից ու կարիքներից մի քանիսը չլուծված։ Որոշ խնդիրները լուծում են սպասում դեռ 2011թ-ից։

– Մանկապարտեզներին տրամադրվող գումարները շատ անգամ չնչին են և բավարարում են ընդհամենը մեկ-երկու հարկավոր իր գնելուն

– Մասնակի նորոգումները չեն լուծում մանկապարտեզների վերանորոգում պահանջող բոլոր առկա խնդիրները։

Արտակ Ավետյան Երեւանի քաղսքապետի թեկնածու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով