Թուրքիան ռուսական «S-400»-ները կստանա 2019թ. կեսերին

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմտակարարվեն 2019թ. կեսերին։

Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում ռուս պաշտոնյան հայտնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կյանքի են կոչում «S-400»-ների վերաբերյալ ստորագրած պայմանագիրը և շարժվում ծրագրված ժամանակացույցով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի առքը սուր քննադատության է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից։ Ռուս-թուրքական նշյալ պայմանագրի, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով