Դատարանի նախագահի եկամուտները. 2017-ին առանձնատուն է գնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը 2017թ. 20 մլն ՀՀ դրամ արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2017թ. տարեկան հայտարարագրից, դատավորն ունեցել է նաեւ բնակարան, որը 2017թ. վերջում 19 157 500 ՀՀ դրամով օտարվել է:

Մուշեղ Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել, փոխարենը` հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից տեղեկանում ենք, որ փոխառության չափը տարեվերջին կազմել է 6 534 980 ՀՀ դրամ:

Դրամական միջոցները 2017 թ . սկզբում կազմել են 39 մլն ՀՀ դրամ եւ 14 000 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին`10 մլն ՀՀ դրամ:

Իսկ ստացած եկամուտների ընդհանուր հանրագումարը կազմել է 55 197 361 ՀՀ դրամ: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 10 449 811 ՀՀ դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնում նշված  է նաեւ 54,469 ԱՄՆ դոլար եկամուտի մասին: Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է մոտ 10 մլն ՀՀ դրամ, իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը` 34 659 550 ՀՀ դրամ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով