Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ)  ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների զանգվածային ջարդերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել թուրքական «Bianet» լրատվական կայքին:

Գարո Փայլանն այս կապակցությամբ  ասել  է, որ հանցագործությունների անպատժելիության դեպքում դրանք կրկնվում են: Նրա կարծիքով, կարող է կրկնվել  սեպտեմբերի 6-7-ի նման սադրանքները, քանի որ մի այնպիսի ժամանակաշրջան է, որն առավել ինտենսիվ է զգացնել տալիս «աղավնու անհանգստությունը» (Այս բնորոշման հեղինակը Հրանտ Դինքն է):

«Անհանգստությունը գուցե  ծայրաստիճան է: Յուրաքանչյուրիս մտքում է 100-ամյա հիշողությունը: Բոլոր այն ժամանակահատվածներում, երբ պետությունը կիրառել է «ազգային», «ներքին թշնաի» և նմանատիպ հռետորիկա, փոքրամասնությունների գլխին մի աղետ եկել է»,- ասել է հայազգի պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը նշել է, որ փոքրամասնությունները ցայսօր ապրում են`  իմանալով, որ  այսպիսի միջավայրում կրկին կարող է իրենց հետ ողբերգություն տեղի ունենա:

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոգևորականները կարող են  «ազատ ենք», «երջանիկ ենք»  և նմանատիպ վերնագրերով հռչակագրեր ստորագրել, բայց դրանք ինքնին վկայում են, որ ազատ չեն փոքրամասնությունները:

«Փոքրամասնությունները մտագոհ են: Երբ սկսում են համայնքները պահանջներ ներկայացնել, ցավոք  հետո լռում են», – հայտնել է պատգամավորը` ընդգծելով, որ բոլորն էլ լավ գիտեն, որ իրենց հետ պատահած բոլոր ողբերգությունների հեղինակը պետությունն է, քանի որ թուրքական պետությունը, եթե ցանկանա ինչ-որ բան անել, դրա դեմ ոչինչ չեն կարողանա ձեռնարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր միակ երաշխիքը այն է, որ համայնքը լինի աչալուրջ և ընտելանա համակարգին: Համակարգն էլ, ներկայումս ընտելացումից շատ հեռու է, և ներպետական բազմաթիվ տարրեր կրկին կարող են մեզ սադրել, իսկ այդ սադրանքները կարող են կանխել խորհրդարանը, դատական համակարգը, լրատվամիջոցները, որոնք էլ չեն աշխատում, նպատակին չեն ծառայում»- եզրափակել է պատգամավորը:

 

Աղբյուր`    Bianet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով