Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել ու զրուցել են. «Հրապարակ»

«Հրապարակ»օրաթերթը գրում է. Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։

Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին․․․ հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով