Արցախի անկախությունը հայության հզորացման երաշխիքն է:

Սիրելի արցախցիներ, հայրենակիցներ,

Ռեֆորմատորների կուսակցությունը շնորհավորում է Արցախի Անկախության հռչակման օրվա կապակցությամբ:

1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը ամբողջ հայության երազանքի իրագործման արձանագրումն էր։ Դուք պատվով եք բռնել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության քննությունները և այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին։ Արցախի պետականությունը վառ օրինակ է այն փաստին, որ միայն համախմբվելով ամբողջ հայությունը կարող է կառուցել և զարգացնել իր Հայրենիքը, պաշտպանել իր անկախությունն ու ազատությունը։ Ռեֆորմիստների կուսակցությունը լավ է գիտակցում որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ապագան չեն կարող դիտարկվել առանց Արցախի և առանց Արցախ չի լինի նաև Հայաստան ։ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Արցախի անկախությունը հայության հզորացման երաշխիքն է:


Մեկ անգամ ևս շնորհավորում ենք տոնի կապակցությամբ, մաղթում ենք քաջ առողջություն, բարգավաճում և խաղաղություն մեր հզոր արցախցիներին:

Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով