Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանիպում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Նյու Յորքում:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացնելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, ասել է. «Այս պահին օրակարգում չի գտնվում երկու երկրի ղեկավարների ուղղակի հանդիպման ու բանակցության հարցը»:

Հիքմաթ Հաջիևն ուրբաթ օրը հայկական ուժերի կողմից Ղուբադլի քաղաքի գրավման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ-ի հակամարտության ինչքան շուտ կարգավորմանը և միևնույն ժամանակ պահանջում է իր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության իրավունքի վերականգնումը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԼՂ-ում ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը և ներկա ստատուս քվոյի փոփոխումը կարող է այս հակամարտության քաղաքական կարգավորման, տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության ապահովման հնարավորություն ստեղծել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով