Այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է. Վահան Բաբայանը բացում է փակագծերը

«Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքի գործում մեծ դեր խաղաց այն 50 տոկոսը, ովքեր չհավատացին, որ կարող են փոփոխություններ բերել և պասիվություն ցուցաբերեցին»,-primenews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը: Բաբայանի խոսքով` ձայների մեծ մասը տրվել է` Նիկոլ Փաշինյանին.

«Ես չեմ համարում, որ Հայկ Մարությանն է այս ձայները տարել, այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է»: Անդրադառնալով իրենց կուսակցության շանսերին Բաբայանը նշեց, որ այս անգամ իրենց կուսակցության էլեկտորատը ավելի պասիվ էր .«Մեր էլեկտորատը ավելի քիչ հավատ ունեցավ այդ փոփոխությունների հանդեպ և ոչ միայն մեր, այլ նաև մի շարք

կուսակցությունների, ովքեր ունեին կայուն էլեկտորատ և միայն պասիվության  պատճառով ձայներ չհավաքեցին»: Վահան Բաբայանը հավատում է իր հիմնադրած կուսակցության գաղափարներին և նշում, որ պարտադիր մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Լուսին Ղազարյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի աղբյուրը՝ Primenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով