Աղմկահարույց գաղտնալսման կծիկը բացվում է. դավաճանը ներսից չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք: Պարզ է նաեւ, որ գաղտնալսումը չի արվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ դավաճանը ներսից չէ»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով