Քաղաքի կանաչապատումը և նրա տարածքների համակարգված փոխկապակցված բարեկարգումը

Քաղաքի կանաչապատումը և նրա տարածքների համակարգված փոխկապակցված բարեկարգումը

 

Քաղաքի կառուցվածքը կարելի է պայմանականորեն բաժանել 3 հատվածի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– կենտրոնական
– միջանկյալ (բնակեցված)
– արտաքին (թույլ կամ չբնակեցված)։


Բայց, քանի որ, յուրաքանչյուր քաղաք ունիկալ է և նրա կառուցվածքը կախված է տեղանքից, ռելիեֆից և այլն, ապա քաղաքային տարածքների համակարգված բարեկարգման և զարգացման տեսանկյունից տարանջատում են քաղաքային գոտիների 3 խումբ՝


– Առաջին խումբ – բոլոր տեսակի հասարակական վայրերը և մասնագիտացված հասարակական կառույցները

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


– Երկրորդ խումբ – բնակելի տարածքները՝ շենքեր, բակեր, սեփական տներ և տնամերձ այգիներ


– Երրորդ խումբ – ներառում է ռեկրեացիոն (recretion) ժամանցային տարածքները և վայրերը։


Ռեկրեացիոն տարածքներ տերմինի տակ հասկանում են քաղաքը շրջապատող անբնակ կանաչապատ տարածքները, ինչպես վայրի, այնպես էլ արհեստական անտառները ու պուրակները, որոնք կառուցապատման տեսանկյունից անձեռնմխելի պետք է մնան և կատարում են քաղաքապաշտպան ու զբոսավայրային ֆունկցիա։

 

Ծառերի ընտրությունը

Քաղաքում գերադասելի է օգտագործել տեղական ծառերի տեսականին, քանի որ ավելի հարմարված են մեր բնությանը և պայմաններին, որոնք թեև զիջում են ներկրովի տեսակներին էսթետիկական տեսանկյունից։ Հետևաբար առաջին խմբում ցանկալի է օգտագործել ներկրովի դեկորատիվ տեսակները, իսկ 2-րդ և 3-րդ խմբերում տեղական տեսակները։
Տնկվող ծառերի ընտրությունը կատարվում է մի շարք չափանիշներով՝ փոշին կլանելու և օդը մաքրելու ունակությամբ, ածխաթթու գազը կլանելու հատկությամբ, Երևանում հարմարված լինելու ունակությամբ, համաչափ աճի և էսթետիկական չափանիշներով, ըստ բարձրության և աճի արագության, և այլն։ Առանձնահատուկ կարելի է նշել փշատերեվ ծառատեսակների դերը, որոնք աերոզոլի ձևով արտադրում են հատուկ նյութեր՝ ֆիտոնցիդներ, վերջինս բակտերիասպան և օդը մաքրելու հատկություն ունի։

1) Ածխաթթու գազի կլանման տեսանկյունից առավելությունը կարելի է տալ լայնատերև և սաղարթախիտ բարձր ծառերին, այնպիսիք ինչպես՝ Պավլովնիա, Կատալպա, Ձիակասկ, Ընկուզենի, Սոսի, Կաղնի, Լորենի և այլն։

2) Փոշու կլանման տեսանկյունից առավելությունը կարելի է տալ առատ և խիտ սաղարթ ունեցող լայնատերև և/կամ փշատերև ծառերին, ինխպես նաև թփերին, այնպիսիք ինչպես՝ վերը նշված ծառատեսակները, Հացենին, Ակացիան, Գիհու տեսակները, Եղևնին և Սոճին, Թույան, Ճապկին, Տխլենինև այլն։

3) Այս հարցում ծառերին չեն զիջում լիանաները, որոնք ընդունակ են նաև շենքերի պատերի վրա մագլցելով պաշտպանել շինությունները տաքանալուց և գեղեցիկ են էսթետիկական տեսանկյունից, այդպիսիք են՝ Խաղողը, Կուսախաղողը, Վիսթերիան, Մամրիչը։ Վերջինս՝ Մամրիչը (Ломонос, Clematis), ունի հազարավոր դեկորատիվ սորտեր ու տեսակներ, որոնք աչքի են ընկնում մեծ ու գեղեցիկ ծաղիկներով, և այլ երկրներում լայնորեն օգտագործվում այգիների, տաղավարների և շինությունների վրա կանաչ պատերի և դեկորացիաների ստեղծման համար։

Արտակ Ավետյան Երևանի քաղաքապետի թեկնածու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով