Փաշինյանը Ռուսաստանից տղա է կանչել Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանով

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.

«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ եւ նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որ ըստ իրեն բավարար ֆինանսավորում չի հատկացվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի  վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին եւ Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթները, այլ ինքը»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով