Տաղանդավոր դերասանը ոչ թե կարգին Հայկոն է , այլ Մհեր Մկրտչյանը

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տաղանդավոր դերասանը ոչ թե կարգին Հայկոն է , այլ Մհեր Մկրտչյանը , տաղանդավոր կատակերգուն Կարպ Խաչվանքյանն է, ոչ թե Կարգին Հայկոն…

Կարգին Հայկոն մեր օրերին բնորոշ շուստրի տղայա , ով դերասանական կրթություն չունենալով` շուստրիությամբ և ծամածռություններով, գռեհիկ և անտակտ հումոր անելով փող էր աշխատում «իշխանական» TV-ներում, ապրում Հյուսիսային պողոտայում և թքած ուներ , որ իր միմոսությունը 10 անգամ ավելի շատ էր վարձատրվում , քան մանկավարժությունը, բժշկությունը, զինվորական ծառայությունը և առհասարակ Հայկոն թքած ուներ ժողովուրդը լավ է ապրում, թե վատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ահա մի գեղեցիկ օր Արմենիա TV -ի սեփականատերերը Հայկոյին ասեցին, որ նրա միմոսության դիմաց առաջվա գումարները չեն կարող վճարել և Հայկոն նեղանալով, որ իր «հանճարը» ոչ թե 10 անգամ ավելի շատ է գնահատվելու , քան սահմանին կանգնած սպաի ծառայությունը , այլ ընդունենք 7 անգամ իր համար բացահայտեց , որ Հայաստանում կան պրոբլեմներ, որ մեր ժողովուրդը լավ չի ապրում , ու քանի որ ինքը շուստրի տղայա շատ արագ միմոսից վերածվեց ժողովրդի շահերը պաշտպանող մտավորականի , հետո էլ կուսակցական գործչի, իսկ հիմա էլ ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ:

Եվ եթե դառնա պետք է շնորհակալություն հայտնի Արթուր Ջանիբեկյանին և Միքայել Մինասյանին, որ միմոսության դեմ վճարվող գումարները կրճատեցին , թե չէ մինչև հիմա էլ շուստրի Հայկոն ամսեկան միլիոնավոր դրամների դիմաց կաներ իր միմոսությունը , կապրեր Հյուսիսային պողոտայում, այդպես էլ չիմանալով, որ Հայստանում ժողովուրդը վատ է ապրում, և առհասարակ Հայաստանում կան պրոբլեմներ:

Ցավում եմ, որ ամեն տեսակ շուստրի ու իրականում իրենցից բան չներկայացնողները խաղալով մեր ժողովրդի զգայական լարերի վրա բավարարում են իրենց ամբիցիաներն ու սոցիալական վիճակը, իրականում թքաց ունենալով նույն մեր ժողովրդի դարդ ու ցավի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքում շատերը կփաստեն, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայկոն, որտեղ նստում Քոչարյանին էր մեծարում , իսկ էսօր միացել Նիկոլին` Քոչարյան են հարցաքննում:

Աստված ամեն բան տեսնում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով