Սեպտեմբերի 1-ի առթիվ վարչապետն այցելել է Սևանի թիվ 3 հիմնական դպրոց

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց:

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է, այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են, ու այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Ի՞նչն է տարբերությունը, և ի՞նչը պետք է տարբերվի այս նոր

իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետևից, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել,

այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետև եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների և արդյունքների»: 

Կառավարության ղեկավարի խոսքով` նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ, որտեղ բոլորը պետք է ապրեն հաճույքով, ազատ և երջանիկ, և այդ նպատակին հասնելու համար ոչ միայն ծնողները, ուսուցիչները, քաղաքական իշխանությունը, այլև ողջ հանրությունը, պետությունը, կառավարությունը պետք է համախմբեն իրենց ուժերը:

Վարչապետ Փաշինյանը հաջողություն է մաղթել առաջին դասարանցիներին` թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ և ընդհանրապես հայ ժողորդին թռիչքի պատրաստվելու այս նոր ժամանակաշրջանում:«Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի,

ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլև ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետև դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլևս սրանից հետո

երբեք չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում: Ուրեմն՝ եկեք շնորհավորենք մեր հաղթական ժողովրդի հաղթական զավակներին, ովքեր այսօր նոր էջ են բացում նոր սեպտեմբերի 1-ով, նոր իրավիճակում, նոր երկրում՝ նոր ապագա կերտելուն ընդառաջ գնալով»:

Նմանատիպ նորություններ

Ինչով է տարբերվում Լենինի շաբաթօրյակը Նիկոլի շաբաթ... Ինչպես հայտնի է համապետական շաբաթօրյակի անցկացման հեղնակը մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինն է,ով 1920թ անձամբ մասնացեց համասովետական շաբաթօրյակին Կո...
Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...
Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրու... «Քահանայի մեղքը» (Պրեմիերա) Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Քահանայի մեղքը» ֆիլմի անոնսը, որն իր...
Նիկոլն այլևս չի կարող քննադատելով իր հանապազօրյա հ... Նիկոլն այլևս ընդդիմադիր չէ, որ քննադատելով իր հանապազօրյա հացը վաստակի: Նիկոլը Հայաստանի ոչ բարով վարչապետն է և պետք է քարը քարին դնելով՝ ժողովրդի ...
Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր...   Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ...
Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է... Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ...
«Դիմակները հանելու ժամանակը».Վահան Բաբայան... Տուգանքից մինչև սփոփանք: 2016թ Փաշինյանը թեև կողմ քվեարկեց 1000 դրամների օրինագծին ասում էր«Պարոնայք, երբեմն տպավորություն է, որ մենք ուզում են...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով