Սասուն Միքայելյանին, Հրազդանում «բեսպրիդելի» քավոր են նշանակել

Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու իր թիմը, առանց թաքցնելու անցել են «Իմ քայլը-բեսպրիդելի»:

Սասուն Միքայելյանը իր հարազատներին ու ընկերներին, ովքեր պարապուրդի էին մատնված, բերել է քաղաքապետարան ու ասել՝ սաղին հերթով հնձեք: Սա, ի՞նչ մոտեցում է, եթե ոչ աթոռ փախցնելու, այն դեպքում, երբ Փաշինյանը տարիներ շարունակ իբր պայքարում էր բեսպրիդելի ու անարդարության դեմ, հիմա էլ ինքն ու իր թիմը ժողովրդին մոլորեցնելով փողոց հանեց, սեփական կապրիզները առաջ քաշելով եկավ իշխանության ու սկսեց «բեսպրիդելի» լեզվով աշխատե՞լ:

Քաղաքապետարանում, տարբեր բաժինների ղեկավարները, որոնք արդեն Սասունի մարդիկ են՝ «ընտրյալներ», հերթով իրենց աշխատասենյակ են հրավիրում իրենց լիազորությունների տակ գտնվող աշխատողներին ու հերթով ասում՝ հեռացման դիմում գրեք ու դուրս եկեք աշխատանքից, առանց որեւէ պատճառի: Սա օրենքի շատ լուրջ խախտում է, որեւէ մեկը, եթե իհարկե չարաշահումներ թույլ չի տվել, իրավունք չունի առանց պատճառի հեռացման դիմում գրել տա այն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

աշխատողներին, որոնք ասենք աշխատել են նախորդ իշխանության օրոք: Երբ աշխատողները պնդել են, թե ի՞նչն է պատճառը աշխատանքից հեռացման, բաժնի ղեկավարները բոլորը մի մարդու պես պատասխանել են՝ մենք մեր թիմով ենք աշխատելու: Ահա թե որտեղ է թաքնված անարդարությունը, որից փորձում էինք ազատվել: Նիկոլ Փաշինյանը ամենասկզբից հայտարարում էր, որ պետական համակարգում ոչ մի ծանոթ, ոչ մի բարեկամ չի աշխատելու:

Ձուր ջանքեր չգործադրեք, հիմա, ինչու՞ է լռում: Ինչու՞ պետք է Սասուն Միքայելյանը որոշի, թե ովքեր են իրենց թիմից, ովքեր ոչ եւ ո՞վ է ասել, որ պետական համակարգը «թիմային խաղի» կանոններով առոջնորդվող քաղաքականություն է: Եթե նախկինում մենք բարձրաձայնում էինք, որ Էջմիածնում վախի մթնոլորտ է եւ այդ վախի մթնոլորտ ստեղծողը Մանվել Գրիգորյանն էր, ապա հիմա էլ Հրազդան քաղաքում է վախի մթնոլորտ ձեւավորվել, ոչ մեկ չի կարողանում իր սեփական կարծիքը արտահայտել, ավելին՝ մարդիկ վախենում են հանկարծ որեւէ տեղ մի բան խոսել, որովհետեւ այդ մարդիկ անմիջապես կդառնան «սեւ» եւ կհայտնվեն փողոցում:

Փաստորեն Փաշինյանը փողոց էր դուրս եկել, որ իր ու իր կողքով քայլող մարդկանց նախապես թղթին գրած ծրագիրը իրականացներ: Այն է, նախորդ իշխանության ժամանակ աշխատած շարքային աշխատողը, այլեւս չաշխատի, տեղը իր թիմի անգործ ու ծակ գրպանով, առանց մասնագիտական կրթությամբ մարդիկ ներգրավվեն պետական կառույցներում: Այսքանից հետո, դեռ Փաշինյանը ուզում է, որ իրեն հավատա՞ն: Ինչի՞ն հավատան, պոպոլիստական ճառերի՞ն, թե իր ձեւավորած կառավարությանը, որտեղ ով ինչ ծանոթ, բարեկամ ունի բերել է ու ասել՝ դե հիմա էլ մեր հերթն է փող ուտելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով