Ռուսաստանը պահանջ է ներկայացրել Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը՝ Սիրիայի Իդլիբի հարցով

Ռուսաստանը Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունից պահանջել է չանտեսել Իդլիբում հավանական սադրիչ գործողությունների մասին զեկույցները:

Երկուշաբթի օրը,  Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Շուլգինն ասել է.«Արևմտյան պետությունները փորձում են քաղաքականացնել Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը»:

Անդրադառնալով Սիրիայի Իդլիբում արևմուտքցիների սադրիչ քայլերին, Շուլգինն ասել է.« Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը, որպես միջազգային մասնագիտական կազմակերպություն հայտարարել է, որ դեմ է նման սադրիչ գործողություններին և կարևորում է բոլոր հարցերի շուրջ բանավեճը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրեր առաջ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են ահաբեկիչների միջոցով  Իդլիբում քիմիական հարձակում իրականացնել և այն Սիրիայի բանակին վերագրելով, գրոհել այդ երկրի վրա:

Իդլիբ նահանգն ահաբեկչական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ է գտնվում և Սիրիայի բանակը պատրաստվում է այդ նահանգի որոշ շրջանները մաքրել ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ճակատի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով