Ռեֆորմիստների ավագանու թեկնածու՝ Ռուբեն Ջեբեյան

Ռուբեն Հենրիկի Ջեբեյան

Ծնվել է 1974-ին, Օդեսայում:

Մասնագիտությամբ քաղաքագետ-միջազգայնագետ և գրաֆիկ-դիզայներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1980-1990թթ․-ին սովորել է Երևանի №109 միջնակարգ դպրոցում։

1990-1993թթ․-ին աշխատել է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի «ԱՆՆԱ-7» գիտաարտադրական ՍՊԸ-ում որպես համակարգիչների օպերատոր։

1990թ․-ից «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ։ Մինչ օրս զբաղվում է հայկական զինանշանների պատմության գիտական ուսումնասիրություններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1993-1994թթ․ ծառայել է ՀՀ բանակում որպես քարտեզագիր-տեղանքագիր։

1997-2000թթ․ աշխատել է «Գրաֆիկա-Ա» ՍՊԸ-ում և համագործակցել է Աշոտ Մանուկյանի հետ ՀՀ նոր թղթադրամների ստեղծման նախագծում որպես համակարգչային գրաֆիկայի մասնագետ։
2000թ.-ին ավարտել է Հայաստանի Բաց Համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը:

2000-2006թթ․ ապրել և աշխատել է Նիկոսիայում (Կիպրոս) որպես գրաֆիկ-դիզայներ և արվեստի տնօրեն։

2006թ․ վերադարձել է Հայաստան։

2007-2012թթ․ աշխատել է «Աֆիշա», «ArmeniaNow», «ДеФакто» ամսագրերում և լրատվական միջոցներում։

2013-2016թթ․ աշխատել է «Optym Armenia» ՍՊԸ-ում որպես տնօրենի օգնական։

2015թ-ից մինչ օրս “Դեմետրա-Էկո” բնապահպանական և գյուղատնտեսական հասարակական կազմակերպության խորհրդատու:

Ամուսնացած չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով