Պետք է բացառվի միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը. Գ. Կոստանյան (տեսանյութ)

Загрузка...

Հաշվի առնելով, որ գաղտնալսման փաստը բավարար հիմքեր եւ հիմնավոր կասկած է առաջացրել, որ եթե լսում են ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին, ապա նշանակում է, որ  ցանկացած քաղաքացի զերծ  չէ դրանից, հետեւաբար, մենք փորձելու ենք դա լայնածավալ քննարկել, Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

«Մեր հանրությունը չունի բավարար պաշտպանվածություն, հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու հենց դրան»,-ասաց նա:

Հարցին, թե գործի համատեքստում խուզարկություն է կատարվում լրատվամիջոցում, Գեւորգ Կոստանյանը նշեց:

«Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտ եւ նույնիսկ այդ միջամտության դեպքում պետք է բացառվի որեւէ միջամտություն լրատվական գործունեությունն իրականացնողի ընթացիկ գործունեության մեջ»:

Իսկ մի ամբողջ հեռուստաընկերություն եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, լրագրողի հարցին ի պատասխան պատգամավորը պատասխանեց:

«Օրենքով նախատեսված պայմաններ»:

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Ես դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին.Արշակ Զաքարյան

14.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...