Ուկրաինայի արևելքում սպանվել է ընդդիմության առաջնորդը

Ուկրաինայի արևելքում ընդդիմության առաջնորդը զոհվել է Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով Դոնեցկում տեղյակ մի աղբյուրի գրել է. «Ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն սպանվել է Ուկրաինայի արևելյան տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»:

«Սպուտիկ» լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ պայթյունը որոտացել է Պուշկինի փողոցի «Սեպար» սրճարանում, որը շատ մոտ է Զախարչենկոյի նստավայրին։  Պայթյունի հետևանքով Զախարչենկոն վիրավորվել ու քիչ անց մահացել է:

Ռուսական այս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սրճարանի շրջակա տարածքը փակ է և ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է անցկացնում:

Ժամանակի իշխանությունների դեմ արևմտամետ ուժերի հեղաշրջման հետևանքով Ուկրաինան 2014 թվականի ապրիլից Դոնեցկի ու Լուգանսկի տարածքներում կառավարության ու ընդդիմության բախման թատերաբեմն է:

Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները հավատացած են, որ Ռուսաստանը միջամտում է Ուկրաինայի արևելքում բախումներին և աջակցություն է ցուցաբերում այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին: Մոսկվան բազմիցս մերժել է այդ հայտարարությունը:

Ղրիմ թերակղզու բնակչությունը 2014 թվականի մարտին կայացած հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեցին Ուկրաինայից կղզու անջատման ու Ռուսաստանին կցվելուն:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով