Ո՞վ է ասում մի ստուգեք «Veolia» ընկերությանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին և մյուս բիզնեսները, բայց դա պետք է անել հարգանքով, չափազանց զգույշ՝ գործարարներին և ներդրողներին չնեղացնելու համար :

Հայաստանում ներդրում անել ցանկացողները չեն նայելու մեր վարչապետը մորուքով է թե՝ ոչ, նախարարները դուխով են թե՝ ցռան , այլ փորձելու են հասկանալ թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը՝ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարածների նկատմամբ …

Եվ այս իմաստով «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ձևավորված իրավիճակը հստակ ցույց է տալիս գործող կառավարության վերաբերմունքը ներդրողների նկատմամբ, որը մեկ բառով կարելի է անվանել շիլաշփոթ կամ՝ խառնաշփոթ. իրականում ամեն բան շատ պարզ է կառավարությունը կամ պետք է հայտարարի, որ աջակցում է «Լիդիան»-ին և ապահովի այս ընկերության բնականոն աշխատանքը կամ էլ հայտարարի, որ ինքը բնապահպանության ջատագով է՝ կասեցնելով
«Լիդիան»-ի գործունեությունը լավ հասկանալով, որ նման դեպքում մոտ հազար մարդ մնալու է անգործ, Հայաստանը ստիպված է լինելու միլիոնավոր դոլարներ փոխհատուցել «Լիդիան»-ին և որ ամենակարևորն է տուժելու է Հայաստանի միջազգային հեղինակությունը համաշխարհային բիզնես շուկայում: Կառավարությունը պետք է կանխատեսելի լինի բիզնեսի համար, այլ ոչ՝ ժամանակ շահի և վնասներ պատճառի նույն բիզնեսին…

Մի կողմից ամեն օր խոսում եք ներդրումների մասին, մյուս կողմից՝ արդեն իսկ ներդրումներ կատարած ընկերություններին պետական ռեսուրսներով նեղացնում և վիրավորում՝ ինչպես պոտենցիալ հանցագործների , ինչը լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞վ է ասում մի ստուգեք «Veolia» ընկերությանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին և մյուս բիզնեսները, բայց դա պետք է անել հարգանքով, չափազանց զգույշ՝ գործարարներին և ներդրողներին չնեղացնելու համար :

Նիկոլի կառավարության այս 4 ամիսների ընթացքում ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի եկել մի կողմից այն պատճառով, որ ներդրողները որպես կանոն խուսափում են հետհեղափոխական հեղհեղուկ իրականությունից, մյուս կողմից՝ այս կառավարությունը գործարարների և հարուստների նկատմամբ իր պահվածքով ուղղակի հավատ չի ներշնչում ներդրողների մոտ :

Կոռուպցիայի և կաշառակերության վերացումը (եթե իհարկե վերացնում են) կարևոր, բայց ոչ բավարար պայման է` ներդրումներ ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով