Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել ժողովրդին հացով. Էդուարդ Շարմազանով. «Առավոտ»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

-Ձեր հարցազրույցներում նշում եք, որ Հայաստանում թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ Արցախյան հակամարտության կարգավորումն ու ազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելը։ Կարելի է ենթադրել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Ձեզ համար առաջնահերթությո՞ւն չէ։

-Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը կարեւոր է եւ առաջնային, բայց այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում՝ մեծ ցանկության դեպքում, դժվար է անվանել կոռուպցիայի դեմ պայքար։ Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ տեղի է ունենում վարչապետի եւ նրա քաղաքական թիմի էժանագին փիար։ Դեռ հին Հռոմից հայտնի է, որ հանրությանն անհրաժեշտ են հաց եւ տեսարաններ։ Փաշինյանը չի կարողանում ապահովել ժողովրդին հացով, հետեւաբար, կենտրոնացել է տեսարաններ ստեղծելու վրա։
Կրկնում եմ, մեր թիվ մեկ մարտահրավերը արցախյան հակամարտության հայանպաստ լուծումն է եւ ազգային-հոգեւոր ինքնությանը նետված ուղղակի եւ բացահայտ մարտահրավերները։ Մարտահրավեր է պանթուրքիզմը, չմոռանանք, որ առաջին անգամ Էրդողանի նախընտրական ծրագրում ղարաբաղյան հարցին կարեւոր տեղ է հատկացվում։
Օրվա իշխանությունները ոչ միայն իրենց մտահոգությունը չեն հայտնում այս առնչությամբ, այլ նույնիսկ հարկ չեն համարում խոսել դրա մասին։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, վերջին ամիսների ընթացքում ակնհայտ կազմակերպված հակաքարոզչություն է իրականացվում ավանդական արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, բանակի դեմ։ Սա շատ մտահոգիչ է։ Անտեսանելի թշնամին տեսանելիից պակաս վտանգավոր չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով