Նիկոլ Փաշինյանը նստել է այն մեքենան, որը քշել չգիտի. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ ուշի ուշով հետևում է ՀՀ արտաքին հարբերությունների զարգացման ընթացքին։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աշոտյանը հայտարարեց՝ այս պահին գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիների շարունակ։ «Խոսքը վերբերում է նաև հայ-ռուսական հարաբերություններին, որոնք լավագույն ժամանակները չեն ապրում, ակնհայտ է, որ սրա հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ՀԱՊԿ, ԵՏՄ-ի օրակարգի հետ։ Կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդն արդեն լավ քշվող մեքենայով է։ Կուրսը հայտարարվել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում, ամեն անգամ մեկ ձախ, մեկ աջ եզրին է խփում մեքենան։ Հիմա մեկ Մոսկվա են գնում ու ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնում, մեկ գնում են Բրյուսել ու այնտեղ էլ խնդիրներ լուծել չեն կարողանում»,- համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am/

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով