Մոսկվան Իսրայելին մեղադրում է Սիրիայում Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռի կործաման մեջ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, ռուսական որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ:

Ալ-Ալամ լրատվական կայքի հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սեպտեմբերի 17-ին՝ Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգի հակազդեցության հետևանքով :

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման և անձնակազմի զոհվելու համար մեղավոր է իսրայելական կողմը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է այն բանից հետո, երբ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ: Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից: Զոհվել է 15 ռուս զինծառայող:

Ռուսատանի բանակն ընդգծել է, որ հարձակումից առաջ Սիոնիստական ռեժիմը Մոսկվային չի նախազգուշացրել գործողությունների մասին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով