Մեր հանրությունը կարիք ունի նոր ուժի, նոր մարդկանց, և հենց մենք ենք այդ նոր ուժը, եկել է մեր ժամանակը

Որպես նոր կուսակցություն, որ իր առաջին քայլերն է անում քաղաքականության մեջ, մենք այս քարոզարշավի օրերին ձեռք բերեցինք մեծ թվով համակիրներ և ես վստահ եմ մեր հաջողության մեջ: Մեր հանրությունը կարիք ունի նոր ուժի, նոր մարդկանց, և հենց մենք ենք այդ նոր ուժը, եկել է մեր ժամանակը:

Ուզում եմ նաև ընտրություններում հաջողություն մաղթել մեր մրցակից բոլոր ուժերին: Նրանցից շատերին ես կուզեմ տեսնել մեզ հետ միասին Երևանի նոր ավագանիում, մենք միասին կկառավարենք մեր մայրաքաղաքը, կդարձնենք այն ավելի լավը:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝  Կարեն Վարդանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով