Մենք հենց հիմա գնանք ընտրության, որ նոր քաղաքական մենաշնորհ ստանանք, հետո կրակն ընկնե՞նք․ Միքայել Մելքումյան

«Ո՞րն է արգումենտը, որ պետք է արագ արվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ես լսեցի, որ արգումենտը հետևյալն է՝ Հայաստան ներդրումների հոսքին խանգարում է, այսինքն՝ կառավարությունը ինչ օրենքի ծրագիր է բերել պառլամենտ, որ չի ընդունվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա՝ այս պառլամենտը չէ մեղավոր ներդրումների բացակայության։

«Հիմա որ Հարկային օրենսգիրք չունենք, պառլամենտն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը, որ Հարկային օրենսգիրքը չի բերում։ Թող բերեին ներդրողների պաշտպանության մասին օրենքը, թող բերեին»,-ասաց նա։

Միքայել Մելքումյանի խոսքով՝ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտը պետք է հաղթահարել, որպեսզի ստանանք ծրագրերին ադեկվատ արձագանք ընտրողի կողմից։ «Մենք հենց հիմա գնանք ընտրության, որ նոր քաղաքական մենաշնորհ ստանանք, հետո կրակն ընկնենք, թե ինչպես ենք հաղթահարում»,-հավելեց նա։

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով