Ադրբեջանի և Թուրքիայի օդային զորավարժությունը մեկնարկել է

Թուրքիայի Կոնիա քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի օդային համատեղ զորավարժությունը:

ԻԻՀ ռադիւո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով թուրքական աղբյուրների հաղորդել է, որ օդային  համատեղ զորավարժությունն իրականացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տարեկան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային զորավարժության նպատակն այդ հանրապետության և Թուրքիայի զինված ուժերի միջև փորձի փոխանակումը և ռազմական համագործակցության իրագործումն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զորավարժության մեջ ներառված են Ադրբեջանի բանակին պատկանող «Միգ 29» տեսակի հինգ և «Սու 25» տեսակի երեք ռազմական ինքնաթիռներ:

Օդային տակտիկային այս զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով