Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ասեց, որ 2008-ի մարտի 1-ին առաջնագիծը նոսրացված չի եղել: Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ տեղյակ է ինքն արդյոք, որ բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Դավթյանը պատասխանեց, որ բանակը չի կրակել, եթե կրակել են, ապա դրանք անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ: Նա նշեց, որ կրակել են կոնկրետ անհատներ:

Դավթյանը նաև ընդգծեց, որ կրակելու հրաման չի եղել: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ մեկնաբանություն կարող է տալ Դավթյանը Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի արած հայտարարությանը, ասաց. իրենք իրենց հոր՝ երկու պատերազմներ անցած գեներալի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել, ուրիշ ի՞նչ մեկնաբանություն կարելի է տալ, իսկ ավելի մանրամասն կարող են իրենցից հարցնել:

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Արտակ Դավթյանը եղել է ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ  օպերատիվ վարչության պետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիս ժամանակ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ 2008-ի մարտի մեկին բանակը ներգրավվել է, ինչի արդյունքում առաջնագծում նոսրացում է եղել:

 

Analitik

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով