«Հրապարակը «դուխով» կոմեդիա մի սարքեք, այլապես այն կարող է վերաճել տրագիկոմեդիայի»

 Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքապետի թեկնածու իշխանական Հայկոն ևս մեկ անգամ «պաշտոնապես» փաստեց, որ իրենք հասարակությունը բաժանել են սևի և սպիտակի, իսկ իրենց՝ սպիտակների դեմ, բնական է, խաղ չկա…։

28 տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ժողովրդին շարունակաբար նվաստացնող ու արհամարող, լկտի ու անպատկառ ամենակենսունակ և իշխանատենչ կարգախոսներից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ մի քանի օր առաջ, երբ ստորև ներկայացվող տեսահոլովակում մտահոգություններս արտահայտեցի նման բաժանումի վտանգավորության և քաղաքական լյունպենիզմի մասին, համացանցում «սպիտակները» վայնասուն բարձրացրեցին, մերժեցին, թե բա՝ հակահեղափոխական սադրանք է…

Վերջապես, «Նոր Հայաստան» կառուցողնե՛ր, դուրս եկեք ձեր կարգավիճակից անակնկալի եկած չտեսությունից, Հրապարակը «դուխով» կոմեդիա մի սարքեք, այլապես այն կարող է վերաճել տրագիկոմեդիայի։ Մի խոսքով՝ խելքի եկեք, այլապես…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով