Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու դրդապատճառները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով