«Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է». Էդմոն Մարուքյան

«Այս պահին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընդդիմություն և իշխանություն խորհրդարանում չկա, որովհետև չկա կառավարող մեծամասնություն, չկա կառավարություն ձևավորելու մասին հուշագիր, ուղղակի անցումային ժամանակաշրջան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն ասաց, որ միշտ էլ պատրաստ են բոլորի հետ համագործակցել, եթե համագործակցության եզրեր կան. «Այսինքն՝ այս փուլում ավելի շատ համագործակցության կարիք կա, որովհետև այն օրենքները, որոնք պետք է ընդունվեն մինչև խորհրդարանի լուծարումը, կարևոր, սահմանադրական օրենքներ են։ Խոսքն ԱԺ-ի կողմից ԸՕ-ի ընդունման մասին է, և եթե սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացվեն, ապա այդ փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունելու և հետո նաև խորհրդարանն այդ ճանապարհով լուծարելու մասին է։ Եթե չեղավ այդ ընդհանուր կոնսենսուսը, ապա դա շատ բարդ կլինի։
Մենք շատ լավ ենք տրամադրված այդ առումով, որ պետք է համագործակցենք մեր գործընկերների հետ՝ հանուն պետության կայունության։ Խորհրդարանական ընտրություններից հետո կունենանք կառավարող մեծամասնություն, ընդդիմությունն և քաղաքական համակարգը կսկսի նորմալ գործել»։
Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է. «Դա էր պատճառը, որ այդքան տարիներ այդքան խնդիրներ ունեինք, և հիմա պետք է առողջացման գործընթաց տանել, որի առաջին փուլն արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն»։

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով