Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները հարցաքննվել են սեռական ոտնձգության հարցով

Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգության հարցով իր հետաքննությունների գործով, Նյու Յուրքի գլխավոր դատախազը կանչել է այդ նահանագի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին:

Ռոյտերսի հաղորդմամբ, շարունկելով կաթոլիկ քահանաների կողմից մանուկների ու կույսերի նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունները և այդ ոլորտում կաթոլիկ եկեղեցու գործունեության մասին իր հետաքննությունները, Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդրվուդը կանչել է այդ նահանգի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին:

Վկայակոչելով դատական ու իրավապահ մարմիններին, Ռոյտերսը տարածել է այս լուրը:

Ավելի վաղ, օգոստոսի 14-ին, Փենսիլվանիա նահանգի դատախազությունը մի զեկույցով բացահայտել էր նահանգի 6 շրջաններում հարյուրավոր կաթոլիկ քահանաների կողմից հազրավոր մանուկների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով