«Ինչ արել ենք, լավ ենք արել». դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները:

Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը:

Թերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ դատական հայց ներկայացրած հերթական դատավորը Լիզա Գրիգորյանն է: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:

Բացի այդ, դատական համակարգում ստորագրահավաք է սկսվել, որով դատավորները պահանջում են, որ ԲԴԽ անդամներն արտահերթ նիստ հրավիրեն, հանդիպեն իրենց հետ: Հանդիպումը կայացել է, սակայն դատավորները դժգոհ են, քանի որ ԲԴԽ անդամներն իրենց գործողությունների հետ կապված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ասելով. «Ինչ արել ենք, լավ ենք արել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով