Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինային Ղրիմի հարցում

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարներ Սուլեյման Սոյլուն և Արսեն Ավակովը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ուկրաինայի ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների ղեկավար Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, ով լավ հարաբերությունների մեջ է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու երկրների նախարարություններն ավելի են սերտացնելու կապերը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո նախարարները մամուլի ասուլիս են տվել։

«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Մեր պատվիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ էլ մենք մինչև վերջ աջակցում ենք Ուկրաինայի՝ այդ թվում Ղրիմի տարածքային ամբողջականության և ինքնիշխաության պահպանմանը։ Միևնույն ժամանակ  մենք շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինային՝ Ղրիմի թաթարներին աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք նորից հայտարարեցինք, որ հատուկ կարևորություն ենք տալիս Ղրիմում ապրող մեր թաթար ազգակիցների իրավունքների  և շահերի պաշտպանությանը»,-ասել է Սոյլուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոյլուն կարևորել է Թուրքիայի և Ուկրաինայի ոստիկանական ստորաբաժանումների և ժանդարմերիայի  միջև համագործակցության հարցը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային, Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Kirim haber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով