Թեժ Արմավիր. Հիմնական պայքարը կընթանա ՔՊ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ եւ ոստիկանության նախկին եւ ներկա աշխատակիցներ:

Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի եւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջեւ: Վերջինս երկու անգամ առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, սակայն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի իրականացրած կեղծիքների արդյունքում պարտվող է ճանաչվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով