Էրիղաթը ԵՄ-ին. Լռության փոխարեն արձագանքեք սիոնիստների ոճրագործություններին

Պաղեստինի ազատագրական կազմակերպություն՝ ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի քարտուղարը շաբաթ օրը հանդես գալով հաղորդագրությամբ, Միջին Արևելքի հարցերով ՄԱԿ-ի համադրող Նիկոլայ Մլադենովին ու ԵՄ-ին կոչ է արել լռության փոխարեն, ոճրագործությունների համար պատժել Սիոնիստական ռեժիմին:

Սաեբ Էրիղաթն այս հաղորդագրության մեջ ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հանդեպ միջազգային հանրության լռությունն ու անուշադրությունը պատճառ են դարձել, որ այս ռեժիմը շարունակի պատերազմական ոճրագործությունները»:

«Պաղեստինի անպաշտպան ժողովուրդն ունի միջազգային հանրության աջակցության կարիքը»,-ընդգծել է ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի քարտուղարը:

Սիոնիստական ռեժիմի զորայիններն ուրբաթ օրը Գազայի հատվածի ու զավթված տարածքների սահմանին հրի ու սրի քաշեցին Պաղեստինի բռնահարված ժողովրդին:

Համաձայն Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության, «Վերադարձի իրավունք» մեծ երթի 27-րդ ուրբաթ օրվա ընթացքում նահատակվել են 7 պաղեստինցիներ, այդ թվում՝ մի երեխա և վիրավորվել են ավելի քան 500 պաղեստինցիներ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով