Երևանն ինձ համար ազգային դիմագիծ է. Արտակ Ավետյան

Սիրելի՛ հայրենակիցներ
Երևանն ինձ համար ազգային դիմագիծ է։ Այն ժամանակի ու պատմության թելադրանքի արգասիք է։ Երևանն ինձ համար հազարամյա պատմություն է, մայրաքաղա՛ք, որտեղ պիտի նորովի կերտեմ երևանցու վաղվա օրը։

Իմ բոլոր առաջընթացները կապված են Երևանի ու երևանցու հետ, նրանց նկատմամբ արմատավորված երախտիքի ու պարտավորվածության զգացումն է լինելու, որպես քաղաքապետ, գործելու սկզբունքս, երբ հնարավորություն կունենամ Երևանիս ու երևանցիներիս նոր կյանք, նոր կենցաղ, նոր շունչ հաղորդել՝ արժանանալով քաղաքիս ու հայրենակիցներիս երախտագիտությանը։

Վերածնված Երևանում զարթոնք է ապրելու բնությունը՝ կանաչ երանգ ստանալով ու հանգստի օրրան պարգևելով երևանցիներիս։
Կանաչը՝ հույսի, կյանքի, երազանքի կենարար գույնն է։ Այն՝ արևի ու լույսի միաձուլումն է, որ ուժ է պարգևում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ամեն խոսք ու գործ արդի ճշմարտություն է։ Մեր ճանապարհը Հայոց երկրի արարումն է, ապրեցնող իրականությունն ու կանաչ մթնոլորտը։

Ռեֆորմիստների կուսակցության ծրագրի կարևորագույն նպատակը՝ կանաչ Երևան նախագիծն է, որը հանդիսանում է յուրաքանչյուր հայրենակցի՝ առողջության, բարեկեցության, հանգստի ու անհոգ կենցաղի իրականությունը…

Մենք՝ միասնակա՛ն ենք, ժողովրդի կողքին և ժողովրդասեր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով