Երեւանում «աղբի եւ համերաշխության» մթնոլորտ է

«Առավոտ» օրաթերթը գրում է. Երեւանում աղբահանության խնդիրը չի լուծվում, քաղաքը շարունակում է մնալ հսկա աղբակույտերի մեջ: Մայրաքաղաքը նույնիսկ հիշեցնում է Իտալիայի երբեմնի «մաֆիոզ» Նեապոլ քաղաքը: Տարիներ առաջ այս քաղաքում «աղբի ճգնաժամ էր», քաղաքը աղբի մեջ կորած էր, տեւական ժամանակ աղբահանություն չէր լինում:

Ճիշտ է, այնտեղ աղբահանության թիկունքում տեղի մաֆիան էր կանգնած, որը ֆինանսական շահերից ելնելով շահագրգռված էր, որ աղբը չհավաքեն, բայց այդ քաղաքում լուծման համար բողոքի ցույցեր եղան, մարդիկ կոչ էին անում գնդակահարել բոլոր մեղավորներին: Իսկ Երեւանում սիրո եւ համերաշխության, թավշյա հեղափոխությունից հետո եւ նույնիսկ դրանից առաջ էլ իտալական «կրքեր» չեն բորբոքվել: Մեզ մոտ կարելի է ասել՝ «աղբի ու համերաշխության» մթնոլորտ է:

Ավելին կարդացեք  «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով