Ես բավական ծանր տարայ այն լուրը, որ ՀՀ նորընծայ վարչապետին ԱՄՆ պաշտօնեաները անուշադրոթեան մատնեցին

ՊարույրՀայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես բաւական ծանր տարայ այն լուրը, որ ՀՀ նորընծայ վարչապետին ԱՄՆ պաշտօնեաները անուշադրոթեան մատնեցին։

1988-ին 40-ս չէր լրացել, երբ Եթովպիայ արտաքսուելուց երեք շաբաթ անց յայտնուեցի ԱՄՆ-ում։ Կարճ ժամանակամիջոցում արժանացայ ամենաբարձր կառոյցների պատասխանատուների ընդունելութեանը, ունկնդրութիւն կազմակերպուեց ԱՄՆ Կոգրեսի զոյգ պալատների համատեղ ԵԱՀԿ յանձնաժողովում, հանդիպեցի կոնգրեսմենների ու սենատորների, նախագահ Ռեյգանի հետ։ Էլ չեմ խօսում լրջագոյն ամերիկեան պարբերականներում բազմաթիւ հրապարակումների մասին։ (Եւ արժէ նաեւ տեղեակ լինել՝ «Կոնգրեսի արձանագրութիւններ»-ում մեծ քանակութեամբ նիւթեր կան, որոնք նոյնիսկ հարիւրամեակներ անց մեծագոյն հիացմունքով ներկայացնելու եք ձեր զաւակներին։)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ոչ վարչապետ էի, ոչ էլ նոյնիսկ պատգամաւոր։ Մեր այսօրուայ վարչապետից էլ մօտ հինգ տարով երիտասարդ էի։ Արդ ինչու՞ նա պետութիւն ներկայացնելով նոյնիսկ այն ժամանակուայ ինձ արժանացրած ուշադրութեանը չի արժանանում։ Ոչ իմ անգլերէնն էր աւելի լաւը, ոչ էլ ես աւելի հմայիչ էի։

Բանն այն է, որ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ երկիրը գնահատում էր ազատութեան համար տարուող պայքարը եւ ինձ՝ արտաքսեալ անձիս չէին դիմաւորում ու ընդունում, այլ իր ազգի (եւ կոմունիստական ողջ կայսրութեան) ազատութեան համար պայքարող եւ ոչ կոմունիստաստրուկ անձի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով